հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կատարը հույս է հայտնել որ Հայաստանն ու Ադրբեջանն անցում կկատարեն համագործակցության նոր փուլ՝ զարգացման և բարգավաճման

Կատարը հույս է հայտնել որ Հայաստանն ու Ադրբեջանն անցում կկատարեն համագործակցության նոր փուլ՝ զարգացման և բարգավաճման

Կատարը ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ երկու երկրները կանեցնեն համագործակցության նոր՝ զարգացման և բարգավաճման փուլ։

Այս մասին հայտնում է Կատարի արտաքին գործերի  նախարարությունը։

Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս համաձայնագիրը նաև ամրապնդում է անվտանգությունն ու կայունությունը կովկասյան տարածաշրջանում և վերահաստատում է խաղաղ միջոցների արդյունավետությունն ամբողջ աշխարհում անլուծելի վեճերի և հակամարտությունների լուծման գործում։

Նախարարությունը վերահաստատել է Կատարի լիակատար աջակցությունը տարածաշրջանային և միջազգային բոլոր ջանքերին, որոնք ուղղված են հանուն ավելի խաղաղ, անվտանգ և բարգավաճ աշխարհի համար երկխոսության հարթակների ամրապնդմանը։ 

 

  • Կիսվել: