կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Կասկած ունեմ, որ Բաքու տարվածների ցուցակում ընդգրկվել են մարդիկ՝ նաև ոչ առանց Հայաստանի իմացության․ Սարգսյան

Կասկած ունեմ, որ Բաքու տարվածների ցուցակում ընդգրկվել են մարդիկ՝ նաև ոչ առանց Հայաստանի իմացության․ Սարգսյան

Արցախի ղեկավարությունն ընտրեց ինքնազոհության ճանապարհը։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Խոսելով Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մասին՝ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ՝ նաև ոչ առանց Հայաստանի իմացության։ Ինձ համար շատ տարօրինակ է, թե ինչու ադրբեջանցիները պետք է ՊԲ գործող հրամանատարին թույլատրեին հասնել Հայաստան, իսկ երկու տարի առաջվա նախարարին տանեին Բաքու:

Չեմ կարծում, որ բանը կհասնի իմ արտահանձնման վերաբերյալ Բաքվի պահանջին։ Արցախի նախկին ղեկավարները, ովքեր այսօր Բաքվում են, այլընտրանք չունեին։ Երկու ելք կար՝ կամ փախչել, գալ Հայաստան, և դրանով իսկ հա՛մ իրենք իրենց կվարկաբեկեին, հա՛մ սրանց հնարավորություն կտային ասել՝ ձեր ժողովրդին թողեցիք, եկաք, կամ էլ գնալ ինքնազոհողության: Այդ մարդիկ ընտրեցին ինքնազոհողությունը, սպասեցին այնքան, մինչև մարդկանց 99,9 տոկոսն անցավ այդ անցակետով։ Տարբերակ կար, որ օդային ճանապարհով իրենց տարհանեին, ինչպես տարհանեցին Սամվել Շահրամանյանին ու մի քանի հոգու, բայց որոշ հանգամանքներ թույլ չտվեցին դա անել»:

  • Կիսվել: