կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կասեցվել է տուֆի հանքավայրում արդյունահանումը

Կասեցվել է տուֆի հանքավայրում արդյունահանումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Առաքել-Սիմոն» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք խախտումներ։

Տեսական մարմնի հաղորդմամբ, ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության։

Կայացվել է որոշում կասեցնել Ընկերության կողմից շահագործվող «Հարոյան եղբայրներ» տուֆի հանքավայրում տուֆանման լեռնային զանգվածի արդյունահանումը։

  • Կիսվել: