Կարո՞ղ է Ռոմանոս Պետրոսյանից SMS-ներ ստանաք, որ Ավինյանի հրաժարականը պահանջեք. Մանուկյան
«Ողջունում եմ արդարության ձեր այդ սկզբունքայնությունը, բայց կուզենամ Երևանի քաղաքապետարանում նման մի քանի խնդիրենրի գնահատական տալ և ակնկալել ձեր իսկ գնահատականը»,-իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» Խմբակիցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին ուղղված ՔՊ-ականների այն հարցադրումներին, թե ինչու է նա որպես ՀԷՑ-ի գրասենյակներ վարձակալել «Դալմա մոլ»-ի և «ՌԻՈ մոլի» տարածքները, այն դեպքում, երբ այնտեղ մարդկանց մեծ հոսք կա և կարող էր խանգարել նրանց։
Դավիթ Ղազինյանը Դոնթի բանաձևով առաջադրվել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
Նա բերեց Երևանի քաղաքապետարանի օրինակը, որը մեկ լիտրը 545 դրամով մեկ անձից գնման եղանակով դիզվառելիք է գնել, այն դեպքում, երբ լցակայաններում դիզվառելիքի գինը 510 դրամ է և մեծածախի դեպում այն ավելի էժան էր լինելու։
Մանուկյանը ՔՊ-ականներին առաջարկեց գնահատել երևույթը։
Մանուկյանը բերեց մեկ այլ նման օրինակ, երբ 139 մլն դրամով գնվել է «Յութոնգ» տրոլեյբուսները, որի վերաբերյալ նա բարձրաձայնել է ավագանու անդամ լինելու ժամանակ, և դրանից հետո արդեն հաջորդ խմբաքանակի գնման ժամանակ մեկ տրոլեյբուսի համար ստիպված վճարել է 96 միլիոն դրամ և 15 ի դեպում 1.5 մլն դոլար էժան է վճարվել քաղաքապետարանի բյուջեից։
«Շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանը հրապարակեց մի տեսանյութ․ Երևանի քաղաքապետարանի ենթականյության տակ գտնվող պոլիկլինիկաները ինչ-որ տնտեսվարող 1 ք/մ 540 հազար դրամով առաջարկում է վարձով վերցնել դեղատան համար, բաց քաղաքապետարանի պաշտոնյան ասում է՝ ես նպատակահարմար եմ գտնում 300 հազար դրամով մեկ այլ տնտեսվարողի տալ»,-նոր օրինակ բերեց Մանուկյանը։
Հայտարարելով որ ՔՊ-ականները Դավիթ ղազինյանի դեպքում նախանձելի սկզբունքայնություն են դրսևորում՝ հարց հնչեցրեց. «Կարող է հիմա Ռոմանոս պետրոսյանից SMS-ներ ստանաք, որ Տիգրան Ավինյանի հրաժարականը պահանջեք, այ էդ արդար կլինի»։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, թե պատասխանատվություն է կրում իր կողմից հրապարակված բոլոր փաստերի համար։
մանուկյանն ասաց, որ նման փաստերի մասին դատախազությանը դիմելիս վերջինս արձագանքում է միայն այն ժամանակ, երբ իր ձեռքին յոգուրտի շիշ է լինում և նկար, իսկ բարձրաձայնած բացահայտումներին ոչ մի գնահատական չի տալիս։
Ներկայացնելով տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտները՝ Մանուկյանն անդրադարձավ Շիրակի մարզի խնդիրներին, որտեղ 40 %-ից ավել աղքատության մակարդակ կա։
Նա նշեց, որ Ամասիայում 19 դպորցից 15-ը կառավարությունը փակվում է, դրանով նպասռըտում են գյուղերի դատարկմանը, իս Արփի լիճ ատուկ պահպանվող տարածքի կարգավիճակը բարձրացնելով գյուղացիների խոտհարքերը 14 անգամ թանկանում է։
Մանւկյանը հիշեցրեց, որ ՔՊ-ի իշխանության տարիներին Գյումրիում ոչ մի շենք չի կառուցվել, իսկ Երևանում միլիոնների ծառատռունկ են խոստանում բաց դրանց 10 անգամ քիչն էլ չեն ապահովում



