կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Կարևորվել է հայ-ճապոնական համագործակցությունը

Կարևորվել է հայ-ճապոնական համագործակցությունը

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի համայնքապետարանում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: 

«Հանդիպման ընթացքում կարևորեցի Ճապոնիայի դեսպանի այցը Արմավիր քաղաք, շնորհակալություն հայտնեցի Ճապոնիայի կառավարությանը դրամաշնորհային ծրագրով Արմավիր համայնքում աղբի տեսակավորման ծրագիր իրականացնելու և համայնքին ավելի քան 80.000 եվրո արժողությամբ աղբարկղեր տրամադրելու համար:

Դեսպան Մասանորին իր խոսքում կարևորեց հայ-ճապոնական համագործակցությունը նաև համայնքային մակարդակում` մասնավորապես Արմավիր քաղաքի և Ճապոնիայի հնարավոր քաղաքի միջև համագործակցության ֆորմատով:

Այնուհետև դեսպանի հետ մասնակցեցի Արմավիր քաղաքի Մշակույթի տանը կազմակերպված տոնական միջոցառմանը` նվիրված Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին»,- գրել է Խուդաթյանը:

  • Կիսվել: