Կարեն Կարապետյանը գաղտնազերծել է, թե որտեղից իրեն ապրիլյան պատերազմի օրերին օգտագործվող անորակ վառելիքի մասին ինֆորմացիան. Անդրանիկ Քոչարյան
Կարեն Կարապետյանին տրված հարցերն առնչվել են սպառազինությանը և թիկունքային ծառայությանը՝ այն ժամանակվա իր կողմից արված հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին Ազգային ժողովի ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի նիստից հետո, որին մասնակցում էր նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Հարցերի մի ամբողջ փաթեթ վերաբերվել է նրան, թե ինչ աշխատանքներ են արվել 2016-2018 թվականներին, քանզի եթե այդ աշխատանքները իրականացված լինեին այսօր մեր հանձնաժողովի իմաստը չէր լինի»,- ասաց Քոչարյանը:
Նա նաև հավելեց, որ Կարապետյանը պատասխանեց այն հարցին, թե որտեղից իրեն այն ինֆորմացիան, որ ապրիլյան պատերազմի օրերին վառելիքի անորակության պատճառով ռազմական տեխնիկան որոշ դեպքերում չի աշխատել:
Նշենք, որ Կարապետյանը նման պնդում արել էր ԱԺ ամբիոնից, իր վարչապետության օրոք:
«Նա այդ մասով տվեց հստակ պատասխան, ասաց որտեղից իրեն այդ ինֆորմացիան»,- հավաստեց Քոչաարյանը, հրաժարվելով սակայն մանրամասնել նախկին վարչապետի պատասխանները: Միևնույն ժամանակ նա հավելեց, որ Պաշտպանության բանակի սպայակազմը այդ օրերին իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ: