ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Կարեն Կարապետյանը չբացահայտեց՝ Քննիչ հանձնաժողովում ինչ հարցեր են ուղղվել իրեն

Կարեն Կարապետյանը չբացահայտեց՝ Քննիչ հանձնաժողովում ինչ հարցեր են ուղղվել իրեն

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում քիչ մնաց, ի տարբերություն նախորդ հյուրերի։

Փակ հանդիպումից հետո Կարապետյանը հրաժարվեց Հանձնաժողովում իրեն ուղղված հարցերի ու դրանց պատասխանների բովանդակության մասին տեղեկություն տրամադրել։

«Հանձնաժողովում ինձ տեղեկացրել են, որ այստեղ քննարկվող բոլոր հարցերը փակ են, չպետք է հանրայնացվեն։ Այդ իսկ պատճառով ոչինչ չեմ կարող ասել», - հայտարարեց Կարապետյանը։

Հարցին, թե ուժի մե՞ջ է նրա հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ անորակ դիզվառելիք է մատակարարվել Զինված ուժերին, Կարապետյանը չպատասխանեց։

Հիշեցնենք՝ Կարապետյանը ապրիլյան պատերազմից հետո Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Զինված ուժերին անորակ դիզվառելիք է մատակարարվել։

  • Կիսվել: