երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
«Կարելի է մի քիչ զուսպ ու դաստիարակված լինել», «Ձեր պլինդուզը հատակից վերցրեք ու զբաղեցրեք Ձեր տեղը»․ բանավեճ՝ ԱԺ-ում

«Կարելի է մի քիչ զուսպ ու դաստիարակված լինել», «Ձեր պլինդուզը հատակից վերցրեք ու զբաղեցրեք Ձեր տեղը»․ բանավեճ՝ ԱԺ-ում

Ես չեմ պատրաստվում նշաձողս գցել և այս կարևորագույն ամբիոնը կլոունադայի վերածել, ինչպես նախորդ խոսացողներն արեցին այստեղ, ես կշարունակեմ այն տեքստը, որով պատրաստված եկել եմ․ այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

 

Նա անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանին, ով վերջերս իրեն մեղադրել էր մարտի մեկի հետ կապված դեպքերի լռության մեջ։ «Վերջերս Սոնա Ղազարյանն ու ուրիշներ ակնարկում էին մարտի մեկի կոնտեքստում իմ լռությունը, Սոնա, ասեմ որ իմ քաղաքական, ստեղծագործական կենսագրությունն ավելի երկար է, քան քո կենսաբանական տարիքը, կարելի է մի քիչ զուսպ ու դաստիարակված լինել»,- ասաց Գալստյանը։

Այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նա ասաց՝ անջատել Գալստյանի խոսափողը։

«Ես ձեզ խնդրեցի, ասեցի եկեք առանց սադրանքների։ Իմ գործընկերոջը դու-ով դիմելով, վիրավորելով, հայտարարելով որ անդաստիարակ է շարունակում եք Ձեր տեքստը, Ձեր պլինդուզը հատակից վերցրեք և զբաղեցրեք Ձեր տեղը, Դուք այլևս ելույթ չեք ունենա»,- ասաց Սիմոնյանը։

Նա նաև հավելեց, որ նկատողություն է արել իր գործընկերոջը, ով տեղից խանգարում էր, ինչն էլ իրեն իրավունք է տալիս հիմա էլ խոսել․ «Տիկին Գալստյանը վիրավորում է մեկ այլ կնոջ, որը գտնվում է դահլիճում, ես դա չեմ հանդուրժելու»,- ասաց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանը ի վերջո միացրեց խոսափողը և ասաց, որ Գալստյանը կարող է շարունակել ելույթը, բայց առանց վիրավորանքների։

Գալստյանն էլ, եզրափակելով ելույթն, ասաց․ «Տիկի՛ն Ղազարյան, կարելի էր մի քիչ զգույշ լինել, շատերը կարող էին չիմանալ, բայց հո Դուք լավ գիտեք, որ մարտի մեկի շրջագծում քանի բանտարկյալի եմ այցելել, քանիսի խափանման միջոցը երաշխավորել, այդ թվում փողերի յուրացման մեջ մեղադրվող այդ պահի մատենադարանի փոխտնօրեն Ձեր սկեսրոջը՝ Արշակ Բանեչյանին։ Դուք կարմիր գծեր եք հատում և դրդում անուններ հնչեցնել»։

  • Կիսվել: