հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Կառավարությունը տեղ տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան

Կառավարությունը տեղ տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան

Կառավարությունը տեղ տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, ՀՅԴ–ի 135–ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Օրինակ Արցախի հարցով իրենք ասում են, որ Արցախի հարց այլեւս իրենց համար գոյություն չունի, Արցախն Ադրբեջան է եւ վերջ, կամ Ցեղասպանության մասով անտարբեր են եւ նույնիսկ մեր բարեկամներն են օգտագործում դա՝ նշելով, որ ձեր իշխանությունները ինչու են անտարբեր, մենք բացատրում ենք, որ հայությունն ունի համահայկական պահանջներ»,– ասել է նա։

Խաչատուրյանի խոսքով, ՀՀ իշխանությունները Սփյուռքում պառակտում են մտցնում՝ քանդելու նպատակով, բայց իրենք ամուր են։

  • Կիսվել: