հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կառավարություն Երվանդ Սերոբյանին  նշանակեց ՇՊՀ ռեկտորի պաշտոնում

Կառավարություն Երվանդ Սերոբյանին նշանակեց ՇՊՀ ռեկտորի պաշտոնում

Կառավարությունը հաստատեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Երվանդ Սերոբյանի ընտրության արդյունքները:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով ԾՊՀ ռեկտորի ընտրության արդյունքները, նշեց, որ Սերոբայնն ընտրվել է 12 կողմ, 7 դեմ ձայներով։

Սերոբյանը 2018 թվականից ռեկտորի պարտականություններ կատարող էր, այնուհետև պաշտոնակատարի կարգավիճակով ղեկավարել է բուհը:

«Ես պարզապես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել հոգաբարձուների խորհրդին և նշել, որ ես և իմ շուրջը ձևավորված թիմը և պրոֆեսորադասախոսական կազմը միտված ենք առաջնահերթ լուծելու կրթության որակի խնդիրը, այդ ասպեկտում նաև մեծացնել բուն կրթության հարցերում հետազոտական բաղադրիչի, ինչպես նաև գործնական պարապմունքների քանակը: Դա շատ կարևոր եմ համարում, քանի որ մեր ուսանողները ունեն բավականին լավ գիտելիքներ, բայց հմտությունների և կարողությունների տեսանկյունից մի փոքր գոհացուցիչ չեն արդյունքները՝ զուտ պայմանավորված գործնական պարապմունքների քանակով:

Շատ կարևոր ևս մեկ բաղադրիչ աչքաթող չի արվելու. խոսքը մոտ 500 աշխատակիցների սոցիալական խնդիրներին անդրադառնալն է»,- ասաց Երվանդ Սերոբյանը:

  • Կիսվել: