ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
 Կառավարության շենքի առջև վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է սկսվել

Կառավարության շենքի առջև վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է սկսվել

Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի առջեւ, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիները բողոքի ակցիա են սկսել:

Նախօրեին հասարակական գործիչ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ առավոտից մայրաքաղաքում կսկսվեն անհնազանդության ակցիաներ, որոնց ժամանակ կարգելափակվեն պետական կառույցների շենքերը։

«Հարգելի՛ ժողովուրդ, եթե ձեր ցասումը մեկ օրվա էր, եթե ձեր կյանքի համար ընդամենը մեկ օր եք պայքարում և ուզում էիք մեկ օրում լուծվի այդ հարցը, ես չեմ կարողանում պատկերացնել դուք դա ոնց էիք դա տեսնում։ Դա համառ պայքարի արդյունքում է հնարավոր»,- լրագրողների հետ զրույցում քաղաքացիներին դիմեց Կարին Տոնոյանը։

Ավետիք Չալաբյանն էլ նշեց, որ ընդդիմության տարբեր թևերը իրար հետ բավարար չեն համագործակցում․ «Նաև մեր բնակչությունն է զգալի չափով պառակտված․ մի մասը համարում է, որ նախկինները չպետք է վերադառնան, մի մասը՝ ընդհակառակը, մի մասը համարում է, որ պետք է լայն համախմբում լինի, մի մասը՝ նոր լիդեր լինի։ Խնդիրների շան գլուխը թաղված է հանց այդտեղ»։

Կառավարության առջեւ այժմ հավաքված են մեծ թվով սեւ բերետավորներ, որոնք պատ էին կազմել։

 

  • Կիսվել: