հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կառավարության նիստում շատ կարևոր հարց է ընդունվել. Վահան Քերոբյան

Կառավարության նիստում շատ կարևոր հարց է ընդունվել. Վահան Քերոբյան

Այսօր Կառավարության նիստում շատ կարևոր հարց է ընդունվել՝ «Լաստանավային փոխադրման» սուբսիդավորման հարցը, որի շնորհիվ մենք կկարողանանք ապահովել Հայաստանի երկաթուղային համակարգի և Եվրասիական երկաթուղային համակարգի միացումը։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ հայկական և Եվրասիական ապրանքները վագոններով, երկաթուղային հաղորդակցությամբ կարողանան տեղափոխվել մի երկրից մյուս երկիր, ինչը էականորեն կլավացնի արդյունաբերական մրցունակությունը:

«Դեռևս որոշակի աշխատանք ունենք անելու, որպեսզի ավարտին հասցնենք գործընթացը, բայց մենք հույս ունենք որ մեկ ամսվա ընթացքում կունենանք կանոնավոր  երկաթուղային փոխադրումներ Հայաստանիքց դուրս և դեպի Հայաստան՝ չվացուցակը նախատեսվում է շաբաթը երկու անգամ»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բեռ, որը տեղափոխվելու է լաստանավային փոխադրմամբ դեպի Ռուսաստան կամ Եվրասիական երկրներ, ընդհուպ՝ Չինաստան, լաստանավային փոխադրման ծախսը Կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի:

  • Կիսվել: