երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորընտիր ՄԻՊ-ին

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորընտիր ՄԻՊ-ին

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Հայաստանի նորընտիր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և հաջողություն մաղթեց նրան հետագա աշխատանքի ընթացքում:

«Ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի ՀՀ պետական իշխանության մարմիններին բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,- ասաց Փաշինյանը:

Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կառավարության նիստին մասնակցելու  հրավերի համար և նշեց, որ Սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը լավագույն ձևով իրականացնելու համար կարևորվում է համագործակցությունը իշխանության բոլոր ճյուղերի,  ներառյալ՝ գործադիր օրենսդիր և դատական իշխանության մարմինների հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: