հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 24-ը չի զեկուցվում (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 24-ը չի զեկուցվում (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, որից 24-ը չի զեկուցվում:

Նիստը վարում է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ՌԴ-ում:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-    Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին,

-   Բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցելու կարգը սահմանելու մասին,

-  «Բնակչության բժշկական oգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին,

-   Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին,

-   «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

-    Տարածք հետ վերցնելու, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու մասին,

-   «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: