կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կան ուժեր, որոնք կարծում են, որ ՌԴ-ն զբաղված է ուկրաինական հարցով եւ հնարավոր է ապակայունացնել իրավիճակը․ Փաշինյան

Կան ուժեր, որոնք կարծում են, որ ՌԴ-ն զբաղված է ուկրաինական հարցով եւ հնարավոր է ապակայունացնել իրավիճակը․ Փաշինյան

Հարավային Կովկասում անվտանգության հիմնական մտահոգությունն այն է, որ կան ուժեր, որոնք կարծում են, որ Ռուսաստանը՝ լինելով անվտանգության առանցքային գործոն, չափազանց զբաղված է ուկրաինական հարցով, եւ դա կարող է օգտագործվել տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու համար։ Այս մասին Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ասել է  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ըստ Փաշինյանի՝ կան ուժեր, որոնք մեծ էներգիա են ծախսում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանը որպես արեւմտամետ ղեկավարություն, իսկ Եվրոպայում՝ որպես ուժեղ ռուսամետ իշխանություն ունեցող երկիր ներկայացնելու վրա։ «Եվ դա արվում է՝ արդարացնելու տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումը: Ես շատ ուրախ եմ, որ այս հարցերի շուրջ մենք սերտ երկխոսության մեջ ենք մեր գործընկերների հետ՝ փորձելով հստակեցնել մեր դիրքորոշումները միջազգային օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ»,-ասել է Փաշինյանը։ 

  • Կիսվել: