Կան կոնտենտներ, որոնք անորակ են, պիղծ, բայց հավաքում են մեծ դիտումներ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը. Սամվել Հակոբյան
«Կան կոնտենտներ, որոնք շատ անորակ են, երբեմն՝ պիղծ, բայց հավաքում են մեծ դիտումներ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այդ պղծությունը օդակաթիլայինով է տարածվում և եթե դիտեն պետական համակարգում խոսույթի վիճակը, ապա «քաղաքապետարանը փառք է»։
«Օրինակ, եթե երեկվա Ազգային ժողովի ելույթները նայեք, կանանց հանդեպ ձեր պատգամավորների խոսքերը լսեք, թե ինչեր են հնչում։ Կամ որ հայտարարում են, թե գյումրեցիները շնորհակալ են, որ Միքայել սրբազանին կալանավորել են, այն պիղծ, կեղծ սուտ է»,- նշեց Հակոբյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամը հայտարարեց, թե Հայաստանում օրենքը չի ծառայում քաղաքացուն։
«Արդարադատություն ունեցող երկրում ինչպե՞ս է լինում, որ հոգևորականներին, բարերարներին, արդար հայ մարդկանց հայ լինելու համար կալանավորում են, իսկ 2019 թվականին բացված 2024 թ-ին փակված 60 մլն դոլարից ավել փող կերած ԱՆԻՖ-ն առ այսօր մեղադրյալ չուներ, բայց հիմա ունի մեղադրյալ, որը սակայն Հայաստանում չէ։ Ասեմ, որ Տիգրան Ավինյանի նախագահած ֆոնդի տնօրենն այնքան տաղանդաշատ է եղել, որ ԱՆԻՖ-ն ավիրելուց հետո Իսրայելի կամ այլ ուժերի պետության կողմից հրավիրվել է՝ ասել են՝ արի Գազայի ֆոնդի հերն էլ անիծի, ամբողջ աշխարհում ման ենք եկել ԱՆԻՖ-ի պես տաղանդ չի եղել, որ փողն անհետանա, երկիրն էլ խայտառակի»,- ասաց Հակոբյանը։
Նշելով, թե սուտ է պնդումը, թե Տիգրան Ավինյանը մինչև 2018 թվականը սոված է եղել՝ Հակոբյանն ասաց, որ նա այն ժամանակ միջին վիճակագրական երիտասրադ է եղել, որը բնակվել է բնակարանում, բայց ներկայում նա մի քանի տեղ սեփականություններ ունի և դժվար թե վերադառնա բնակարան։
Նշելով որ փաստացի 2018 թվակյանին այն բոլոր խոստումները որ ժողովուդը ստացել է կեղծիք ու փոչ են՝ Հակոբյանը հավելեց. «Դուք ուղղակի դեմ էիք, որ կոռուպցիայի մեջ փայ չունեիք, այսօր ունեք։ Կարմիր գիծ լինի, թե տնրանսպորտի ուղեվարձը՝ ձեզ ժեղեվրդի շահը չի հետաքրքրում»։


