չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Տեղեկություններ կան հրադադարի ռեժիմին սպառնացող վտանգի մասին: Այս մասինՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հաղորդումներ ենք ստանում, որ փխրուն հրադադարը վտանգի տակ է: Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի հասնի իր նպատակին և բացի արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով՛՛:

Մարգարյանը նաև հավելել է, որ Բաքուն միշտ համառորեն դիմադրել է հրադադարի մեխանիզմները կարգավորելու ցանկացած նախաձեռնության։

 

 

 

  • Կիսվել: