ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Կամ կիջնեք պատասխան կտաք, կամ դուք ադրբեջանաթուրքական գործակալական ցանցի մասնակից եք․ Սրբազանը՝ Միրզոյանին

Կամ կիջնեք պատասխան կտաք, կամ դուք ադրբեջանաթուրքական գործակալական ցանցի մասնակից եք․ Սրբազանը՝ Միրզոյանին

Մենք պահանջ ունենք ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից, որին լավ եմ ճանաչում, մարդկայնորեն շփվել եմ, պատերազմի օրերին էլ եմ տեսել և որը կարելի է ասել առաջին զոհն է եղել այևս ստախոս վախկոտի: Այս մասին, այսօր ԱԳՆ շենքի դիմաց հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստախոսն ու վախկոտը բունկերում թաքնված վրեժի կոչ էր անում ՀՀ քաղաքացիների հանդեպ, այդ նույն ժամանակ այս շենքում նստած իր մերձավոր ընկերը հանձնված էր մարդկանց զայրույթին»,- ասաց նա։

Սրբազանը ասաց, որ իրենց պահանջը այն է, որ Արարատ Միրզոյանը իջնի և պատասխան տա վերջին օրերին թուրք-ադրբեջանական կողմից արված հայտարարություններին։

«Եթե դուք չեք իջնելու, հրապարակային չեք խոսելու, ուրեմն այն բոլոր ասվածները, որ դուք դավաճան եք, գործակալ եք, ձեր վրա եք վերցնելու, և, հետևաբար, ծառայում եք ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ թուրքական ու ադրբեջանական իշխանություններին։

Ու հիշեք, ա՛յ քնքուշներ, ձեզ չեն նվաստացրել, բոլորիս են նվաստացրել, դուք ուրացել եք բոլորիս։ Կամ դուք կիջնեք ու պատասխանը կտաք, կամ դուք ադրբեջանաթուրքական գործակալական ցանցի մասնակից եք:

Եթե չիջավ նախարարը կամ որևէ մեկը, մեր պահանջը նախարարն է, և մեր հարցերին չպատասխանեցին,  ամրագրում են, որ հետո չասեք ձեզ վիրավորում ենք,  լավ ենք անում, ձեզ վիրավորում են Թուրքիան, Հեյդարի որդին, իրենց Միլի մեջլիսի պատգամավորներ, կուլ եք տալիս, էս ժողովրդի վիրավորնքը կուլ չե՞ք տալու։ Լավ էլ կուլ եք տալու։ Էն էլ ինչ ձևի»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց՝ հստակ է դրված պահանջը, պետք է իջնել ու պատասխանել, ինչպե՞ս են արձագանքելու Խոջալուի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, ինչ են պատասխանելու Հայաստան զորք մտցնելու մասին Թուրքիայից հնչած հայտարարությանը, Միլի Մեջլիսի պատգամավորների՝ ձեզ ուղղված վիրավորանքներին պատասխան տալո՞ւ եք, թե՞ ոչ։

«ԱԳՆ-ում նորմալ մի քանի դիվանագետներ են մնացել, որոնք խեղճ ու կրակ մի անկյուն քաշված չգիտեն՝ ինչ անեն։ Ձեր դեսպաններն էլ չգիտեն՝ ինչ անեն, նրանց գործունեությունն էլ դարձել է անհասկանալի մի բան, դարձել է տուրիզմ, գնալու ես լավ երկիր, էսօր դիվանագետներին էլ եք այդ վիճակի հասցրել։ եթե չեք իջնելու, ուրեմն գործակալ եք, ու ծառայում եք նրանց։ Ավելին ասեմ, ՄԱԿ-ի ամբիոնի մոտ Ձեզ նվաստացրել է Ձեր ղեկավարը, բոլոր ներկայացուցիչների մոտ»,-ասաց նա։

Սրբազանը միաժամանակ կասկած հայտնեց, որ նախարարը շենքի հետևի մուտքից ճողոպրելու է, ինչպես երեկ եղավ կառավարության շենքում։

  • Կիսվել: