երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացնելու և ստորագրելու իրական հնարավորություն է տեսնում. ԱԳ նախարար

Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացնելու և ստորագրելու իրական հնարավորություն է տեսնում. ԱԳ նախարար

Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի սահմանազատման գործընթացին՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։

 ՀՀ ԱԳՆ-ում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի սահմանազատման գործընթացին՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Կա իրական հնարավորություն, պատմական պահ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը հավելեց, որ Հայաստանը նաև մեծապես շահագրգռված է տարածաշրջանային բոլոր հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝  հիմնված երկրների ինքնիշխանության, իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Դա լավագույնս արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որն առաջ է քաշվել Հայաստանի կառավարության կողմից։ 

  • Կիսվել: