երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնում են Մոսկվա, ուր մեկնում է նաև Զոհրաբ Մնացականյանը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնում են Մոսկվա, ուր մեկնում է նաև Զոհրաբ Մնացականյանը

Ժնևում սկսված ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները այսօր կշարունակվեն Մոսկվայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

 

«Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կշարունակվեն, սակայն՝ Մոսկվայում, ոչ թե՝ Ժնևում»,-ասել է գործակալության զրուցակիցը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեկնում են Մոսկվա»,-ասել է աղբյուրը՝ հավելելով, որ Ժնևում բանակցություններն ավարտվել են Երևանի ժամանակով ժամը 03:00-ին:

Ավելի վաղ հաղորդվել  էր, որ օրվա երկրորդ կեսին Մոսկվա է մեկնելու նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: