Իսկ ո՞վ պետք է հայտնվեր իշխանության թիրախում, նա, ով գովերգու՞մ է իշխանությանը. Արշակ Սրբազան
Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞վ պետք է հայտնվեր իշխանության թիրախում. Նա, ով իշխանություններին գովերգո՞ւմ է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Տարօրինակ չէր լինի, որ իշխանության թիրախում հայտնվեին մեր մտավորական, հոգևոր, հասարակական շրջանակի այնպիսի մարդիկ, որոնք կուրծք պատռելով իշխանության քաղաքականությունն են գովերգում։ Ես կարծում եմ այդ հարցի պատասխանը շատ հստակ է։
Ես Ծիծեռնակաբերդում ելույթի հետ էլ չեմ կապում դա, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ առանձնահատուկ շեշտադրումներ եմ արել։ Ես արել եմ այն, ինչին հավատում եմ, արել եմ դա դրանից առաջ, դրանից հետո և անելու եմ նաև սրանից հետո։
Իսկ ես շատ օրինաչափ եմ համարում, իշխանությունները պետք է թիրախավորեն բոլոր այն անձանց, որոնք չեն կիսում իրենց քաղաքական գիծը և որոնք քննադատում են իրենց, հիմա յուրաքանչյուրին թիրախավորելու առանձին ձև են գտել, ինձ էլ այս է վիճակվել։ Դա էլ մեր խաչն է դարձել, մենք մեր խաչը պիտի տանենք»,–ասաց նա։


