երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Իշխանությունը պայքարում է համայնքների ղեկավարների դեմ, որոնք ընտրական պրոցեսներում որևէ ձևով իրենց համար խոչընդոտ կարող են լինել. Աբրահամյան

Իշխանությունը պայքարում է համայնքների ղեկավարների դեմ, որոնք ընտրական պրոցեսներում որևէ ձևով իրենց համար խոչընդոտ կարող են լինել. Աբրահամյան

Դավիթ Համբարձումյանն ընդդիմության վարչապետի թեկնածուն էր, միամտություն կլիներ կարծել, թե իշխանությունը որևէ քայլի չէր դիմի: Այս մասին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանությունը մեկնարկ է տվել իր ընտրարշավին և այդ ճանապարհին ոչ միայն պայքարում է քաղաքական տարբեր միավորների, Հայ Առաքելական եկեղեցու, այլ նաև համայնքի ղեկավարների դեմ, որոնք ունեն հեղինակություն և ընտրական պրոցեսներում որևէ ձևով նրանց համար խոչընդոտ կարող են հանդիսանալ»,–նշել է նա։

Նշենք, որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը քիչ անց կժամանի Երևան։ Նրա հարազատներն ու կողմնակիցները հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա դատական նիստի օրը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: