ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնшպետական վարչակարգ․ ՀՅԴ ԳՄ-ն՝ Աջապահյանի ազատազրկման որոշման մասին

Իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնшպետական վարչակարգ․ ՀՅԴ ԳՄ-ն՝ Աջապահյանի ազատազրկման որոշման մասին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու անօրինական և խայտառակ որոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։

«Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում։

Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի։ Վստահ ենք՝ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը»,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: