հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իշխանությունը հասկանում է՝ հողը ոտքերի տակից գնում է, հանրության մոտ կեղծ պատկեր է ստեղծում. Արծվիկ Մինասյան

Իշխանությունը հասկանում է՝ հողը ոտքերի տակից գնում է, հանրության մոտ կեղծ պատկեր է ստեղծում. Արծվիկ Մինասյան

Նախընտրական շրջանում տարբեր իրավական օպերացիաներով իշխանությունը փորձում է կեղծ պատկեր ստեղծել հանրության մոտ, նախընտրական խախտումներ թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նրա կարծիքով՝ իշխանությունը վարչական ռեսուրսերի չարաշահում է անում, քանի որ հասկանում է՝  «հողը գնում է» իրենց ոտքերի տակից: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ամենախոշոր ընտրախախտումներ անողը հենց իշխանությունն է: 

«Նախընտրական մթնոլորտում Նիկոլ Փաշինյանն ատելություն ու թշնամանք է տարածում` անցնելով հանրային բարոյականության սահմանները։ Վարչական ռեսուրսի մեծ չարաշահում է իրականացվում, ու խոսքը միայն հանրային և պետական բյուջեի մսխման, բացահայտ ընտրակաշառքի տեսքով աջակցությունների մասին չէ, այլև կառավարման լիազորությունների ակնհայտ չարաշահումներ են տեղի ունենում։ Կադրային և տեղեկատվական չարաշահումներ են լինում»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: