Իշխանությունները սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսել են 2020 թվականին՝ կորոնավիրուսից առաջ․ Սիմոնյան
Իշխանությունները սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսել են 2020 թվականին՝ կորոնավիրուսից առաջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Նա պնդեց, թե ոչ մի պահանջ որևէ մեկից չի եղել, որը Հայաստանը հաշվի է առել և դրա հիման վրա է կայացրել իր որոշումը։
«Բոլոր որոշումներն ու բարեփոխումները իրականացնում ենք մեր երկրի շահերից ելնելով», - կրկնել է նա։


