ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Իշխանությունները ցանկանում են գործուղման մեջ գտնվող պատգամավորներին թույլ տալ քվեարկել առցանց

Իշխանությունները ցանկանում են գործուղման մեջ գտնվող պատգամավորներին թույլ տալ քվեարկել առցանց

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծին։

Նախագծով առաջարկվում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն տալ մասնակցելու քվեարկություններին՝ առանց խորհրդարանի նիստերին ֆիզիկապես ներկա լինելու։

Նշվում է, որ պաշտոնական գործուղման պատճառով խորհրդարանում ֆիզիկապես գտնվելու անհնարինությունը ևս բխում է պատգամավորի լիազորություններից, ուստի անհրաժեշտ է համատեղել խորհրդարանական աշխատանքի այդ ուղղությունները։ Այդ նպատակով առաջարկվում է դիտարկել նոր մեխանիզմների, այդ թվում՝ առցանց գործիքների ներդրումը, որոնք թույլ կտան խիստ նույնականացում անցած պատգամավորին հեռավար եղանակով արտահայտել իր դիրքորոշումը քննարկվող հարցի շուրջ։

Բացի այդ, փաստաթղթով նախատեսվում է կանոնակարգել մշտական հանձնաժողովների ու ԱԺ խորհրդի նիստերի անցկացման, ինչպես նաև բաց քվեարկության կազմակերպման ընթացակարգերը։

  • Կիսվել: