չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով․ Նարեկ Կարապետյան

Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով․ Նարեկ Կարապետյան

Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով: Այս մասին դատարանի բակում ասաց Նարեկ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այս իշխանության ռազմավարությունը կտանի նրան, որ բանտերում ուղղակի տեղ չի լինելու։

«Շաբաթվա վերջում մեծ հանրահավաք և մեծ քայլերթ է լինելու, որ իշխանությունները տեսնեն՝ կալանավորումներով բարձրացած այս ալիքը չեն կարող քնեցնել»,-նշեց Կարապետյանը։

Նշենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: