Իշխանության ներկայացուցիչներն աչքի են ընկնում «լեզու կտրել», «ականջ կտրել», «վիզ կտրել» արտահայտություններով.Գառնիկ Դանիելյան
«Իրավապահ համակարգը իշխանությունների վերահսկողության տակ են և շատ քիչ անկախ իրավապահներ կան, նաև՝ դատական համակարգում, որոնք պատրաստ են անկախ և անաչառ որոշումներ կայացնեն»,-դատախազության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Գառնիկ Դանիելյանը՝ հասարակությանը կոչ անելով դուրս գալ փողոց։
Պատգամավորը նշեց, որ կազմակերպած բողոքի ակցիաները լավագույն ձևն ու շանսն է, որպեսզի այն մարդիկ, որոնք մինչև հիմա իրենց տներում, խոհանոցներում բողոքում են, դուրս գան ժողովրդական ճնշման, որ իշխանությունը հասկանա, որ ինքը չի որոշելու մեր ժողովրդի ապագան։
«Կա մեկ անձի բռնապետական ռեժիմի ցուցումով, հաղորդագրություններով կեղծ շինծու, կարված քրեական գործեր,- ասաց Դանիելյանը։
Անդրադառնալով հայհոյանքի և խոսքի համար ընդդիմախոսներին բանտարկելու իշխանության գործելաոճին՝ Դանիելյանն ասաց. «Ես կարող եմ տասնյակ օրինակներ ասել, թե իրենց թիմի անդամներն ինչպես են ուղիղ ասում, որ «պետք է գյուլել էդ մարդկանց», էդ մարդիկ որ գնում են տարբեր եկեղեցիներ են պղծում, նույն մարդիկ բռնության կոչեր են անում, նաև Արցախցիների նկատմամբ, ներազգային պառակտում են մտցնում, աչքի են ընկնում «լեզու կտրել», «ականջ կտրել», «վիզ կտրել» արտահայտություններով։ Հայհոյանքը իրենց բառապաշարն է, 2018 թվականից հետո նոր քաղաքական մշակույթ է առաջացել՝ հայհոյանքի և այդ հայհոյանքի սկիզբը պատճառ ու մեղավորն իրենք են»։
Դանիելյանը նկատեց, որ իշխանությունը կարող է ամեն ինչ ասել իսկ ով հակադարձում է, դիմակավորված ԱԱԾ-ականները կարող են նրանց բռնեն, տանեն։


