ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իշխանության ներկայացուցիչ կանայք արժանանում են ահաբեկման, սակայն ՄԻՊ-ի կողմից արձագանք չի լինում. Լուսինե Բադալյանը՝ Արման Թաթոյանին

Իշխանության ներկայացուցիչ կանայք արժանանում են ահաբեկման, սակայն ՄԻՊ-ի կողմից արձագանք չի լինում. Լուսինե Բադալյանը՝ Արման Թաթոյանին

Իշխանության ներկայացուցիչ կանայք վերջին օրերին շատ են շեշտում, որ ոչ միայն ատելության խոսքի են արժանանում, այլ նաև կոնկրետ ահաբեկման, սակայն ՄԻՊ-ի կողմից արձագանք չի լինում: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Պատգամավորը հարցրեց, թե արդյո՞ք ընդդիմադիր կին պատգամավորն իշխանության կին պատգամավորի նկատմամբ ունի առավելություն և մեջբերեց պաշտպանի հնչեցրած հետևյալ միտքը՝ խոսքը վերաբերում է կնոջը՝ այն էլ ընդդիմադիր ներկայացուցչին:

«Ես երբևէ չեմ ասել, թե ընդդիմությունն առավելություն ունի իշխանության նկատմամբ: Դա իմ գործը չէ: ՄԻՊ-ի իրավասությունը ոչ բոլոր տեղերում է: Ես չեմ միջամտում քաղաքական քննարկումներին, դա իմ գործը չէ»,-պատասխանեց Թաթոյանը:

 

  • Կիսվել: