երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իշխանության համար 2020 թ-ը կդառնա պատասխանատվության շրջան. Անդրանիկ Թևանյան

Իշխանության համար 2020 թ-ը կդառնա պատասխանատվության շրջան. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն այս կարծիքն է, որ 2020 թվականը կդառնա լուրջ քաղաքական գործընթացների և պատասխանատվության շրջան Հայաստանի նոր իշխանությունների համար։

Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ Թևանյան  ասաց՝ հաջորդ տարին կնշանավորվի նրանով, որ կառաջարկվի քաղաքական գործընթացների մոդել, որտեղ տեղ չի լինի հասարակությունը «սևերի» և «սպիտակների» բաժանելու օրակարգին։

Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ իշխանության են եկել պատահական մարդիկ, որոնց կադրային պոտենցիալը չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է երկիրը։

«Մենք ընդամենը տեսնում ենք մեկ մարդու ձգտում անսահմանափակ միջնադարյան միապետության, ճնշում դատական համակարգի վրա։ Դեմոկրատիան սկսվում է տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակից, այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ եթե առաջ մեղադրում էին Երեւանի քաղաքապետին արտաբյուջետային միջոցների օգտագործման մեջ, ապա այժմ նրաք իրենք են դիմում այդ մեթոդներին։ Փաշինյանի իշխանությունը, ըստ էության, տարածվում է նաեւ նրանց վրա, եւ անգամ հիմա արդեն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի վրա»,-  նշեց նա։  



  • Կիսվել: