հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրենց տեղը  այլևս բազմոցի հարմարավետ տակն է. Փաշինայնը՝ իր գործակալ լինելու գրառումների մասին

Իրենց տեղը այլևս բազմոցի հարմարավետ տակն է. Փաշինայնը՝ իր գործակալ լինելու գրառումների մասին

«Թող դրան սպառիչ պատասխան տան այն իշխանությունները, որոնց պայմաններում ես 91 թվականից մինչև 2018 թվականը գործել եմ։ այդ ընթացքում իմ դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, ես ՔԿՀ-ում եմ եղել, իմ բնակարանն են խուզարկել»,-պատասխանելով իր գործակալ լինելու մասին  գրառումներին, խոսակցություններին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով, մոտ 24 տարի ինքը Հայաստանում ապրել է ամենօրյա օպերատիվ վերահսկողության ներքո։

«Հիմա հետին թվով ցնդաբանություններ են հորինվում իշխանությանը վարկաբեկելու համար։ Եթե նման նշույլ գոյություն ունենար, էդ հեղափոխության ժամանակ, երբ իշխանությունը փլուզվում էր, դրանք պետք է ներկայացվեին ժողովրդին։ Հիմա գնացել մտել են դիվանի տակ, դիվանի տակից բանե՞ր են անում, ուղերձնե՞ր են հղում՝ հույս ունենալով, որ դա իրենց թույլ է տալու դիվանի տակից դուրս գա՞լ։ Թույլ չի տալու։ Իրենց տեղը  այլևս բազմոցի հարմարավետ տակն է»,-ասաց նա։

  • Կիսվել: