ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրավիճակը շատ օրհասական է, առաջնորդի հարց կա․ քաղաքացիները հանդիպում են ցանկացել Ռոբերտ Քոչարյանի հետ

Իրավիճակը շատ օրհասական է, առաջնորդի հարց կա․ քաղաքացիները հանդիպում են ցանկացել Ռոբերտ Քոչարյանի հետ

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիների մի մասը սեպտեմբերի 15-ի երեկոյան Բաղրամյան պողոտայից գնացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, որտեղ նրանց հանդիպել է նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, գրում է news.am-ը:

Քաղաքացիներն ասել են, որ իրավիճակը շատ օրհասական է, առաջնորդի հարց կա և իրենք ցանկանում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կոչով հանդես գա և մարդկանց հավաքի մի տեղ, որպեսզի հասկանան, թե ինչպես են լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները։ «Լիդերի հարց է ու վերջ»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Լևոն Քոչարյանը քաղաքացիներին ասել է, որ հիմա հանդիպում կազմակերպելու համար ժամանակ է հարկավոր և հավելել, որ այսօր այդքան էլ արդյունավետ չի լինի նման հանդիպումը։ Նա քաղաքացիներինն, խոստացել է, որ հաջորդ օրը կտեղեկացնի, թե երբ, որտեղ և ինչ ձևաչափ է լինելու Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ։

  • Կիսվել: