չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Իրավաբանների խումբը պատրաստ է աջակցել հավաքի մասնակիցներին մինչև շարժման հաղթական հանգրվանը. Մելիքյան

Իրավաբանների խումբը պատրաստ է աջակցել հավաքի մասնակիցներին մինչև շարժման հաղթական հանգրվանը. Մելիքյան

Բացարձակ անհիմն տարան մարդուն՝ ՛՛Անի գրանտ՛՛ հյուրանոցից։ Մարդագողություն է սա։ Ճիշտ է, շուտ բաց թողեցին, մեկ ժամ 50 րոպե հետո: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման օրվա ամփոփման ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Բաբկեն Ասրյանին բերման ենթարկելու դեպքին։

Նա նշեց, որ Ասրյանին կասկածել են զենք կրելու մեջ. «Լավ, կասկածում էիք, տեղում կատարեիք զննություն, ինչո՞ւ եք տանում բաժին»։

Մելիքյանը հայտարարեց, որ իրավաբանների խումբը պատրաստ է աջակցել հավաքի մասնակիցներին այնքան ժամանակ, մինչև այս շարժման հաղթական հանգրվանը։

՛՛Այսօր 9 հոգի էին բերման ենթարկել։ Այսօր ավելի քիչ էին, սովորաբար ավելի շատ են տանում, կարծում եմ՝ պատճառն այն է, որ ժողովուրդն այսօր ավելի համախմբված էր։ Երկրորդ դեպքը զավեշտալի էր՝ դույլի գործով։ Ուրեմն, մարդիկ գալիս են մեքենաներով դեպի Երևան, բռնում են, տանում են Քննչական, վեց ժամով, քրեկան հոդվածով... Մարդիկ, որոնք քաղաքական գործունեություն են իրականացնում և չէին կարող կասկածվել գողության համար։ Ասում են՝ Էջմիածնի գերեզմանոցից դույլ են գողացել, մտածում ենք՝ դուք եք։ Էս ի՞նչ բան էր։ Ես ուզում եմ նաև նրանց անունները կարդալ՝ Հովհաննես Հարությունյան, Սևակ Խաչատրյան, Արմեն Ասատրյան և Պողոս Ղափանջյան։ Նրանց շատ արագ հասել է մեր գործընկերը՝ Կոչուբաևը՛՛,-նշեց նա:

Ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ հյուրանոցի մոտից առևանգել են իրենց շարժման մասնակից Բաբկեն Ասրյանին:

Նշենք նաև, որ Ասրյանին բաց թողեցին, և նա եկավ Սուրբ Աննա եկեղեցու բակ:

  • Կիսվել: