«Իրատես». Մասիս Մայիլյանը` ԼՂ-ում ՀՀ իշխանությունների համակրելի թեկնածու
«Պատահական չէ, որ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է 2020-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: «Չի բացառվում, որ հենց Մայիլյանը լինի հայաստանյան իշխանությունների ցանկալի թեկնածուն, Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, «դաբրոն» հենց նրան տված լինի: Իհարկե, ոչինչ դեռ հստակ չէ, բայց հստակ է, որ ՀՀ նոր իշխանությունները ցանկանում են «իրենց մարդն» ունենալ Արցախում»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Արցախցիները պատահական զուգադիպություն չեն դիտարկում նաև այն հանգամանքը, որ արտգործնախարար Մայիլյանը Համահայկական խաղերին նախորդող ստեփանակերտյան հանրահավաքի ժամանակ հարթակում հայտնվել էր Նիկոլ Փաշինյանի կողքին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: