հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրաքը հայտարարել է, որ Հայաստանը դիմում է ներկայացրել «Զարգացման ճանապարհ» նախագծին միանալու համար

Իրաքը հայտարարել է, որ Հայաստանը դիմում է ներկայացրել «Զարգացման ճանապարհ» նախագծին միանալու համար

Օմանը և Հայաստանը պաշտոնական դիմումներ են ներկայացրել «Զարգացման ճանապարհ» նախագծին միանալու համար։ Այս մասին Իրաքի լրատվական գործակալությանը հայտնել է Իրաքի վարչապետի տրանսպորտի հարցերով խորհրդական Նասեր Ալ-Ասադին, գրում է ina.iq-ը:

Նրա խոսքով՝ նախագիծը լայն միջազգային հետաքրքրություն է վայելում։

«Իրաքի կառավարությունը կարծում է, որ հարևան երկրները պետք է մասնակցեն «Զարգացման ճանապարհ» նախագծին։ Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչպես նաև Թուրքիան, նախագծին աջակցելու պատրաստակամություն են հայտնել։

Իրաքում Հայաստանի դեսպանը ևս հայտնել է իր երկրի ցանկությունը՝ մասնակցելու նախագծին հայկական արդյունաբերության և Իրաքի ու տարածաշրջանի հետ առևտրային փոխանակումների համար ազատ գոտի ստեղծելու միջոցով»,-նշել է նա:

  • Կիսվել: