հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանը կարծես թե ափսոսում է, որ չեզոքություն է պահպանել․ Կարեն Հովհաննիսյան

Իրանը կարծես թե ափսոսում է, որ չեզոքություն է պահպանել․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ, քրդագետ «Հայոց Հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրանը կարծես թե ափսոսում է, որ չեզոքություն է պահպանել։ Ակնհայտ էր, որ այս պատերազմը միայն Հայաստանի դեմ չէր, այն տարածաշրջանը նոր խաղացողներով լցնելու համար էր։
Ամեն դեպքում տուժվել ենք մենք, մարդկային կորուստներ, տարածքային կորուստներ, ինքնիշխանության կորուստ։ Այսինքն քարտեզի ձևման ժամանակ հաշվի չեն նստելու մեր հետ ։ Հարավում սպասենք լայնածավալ պատերազմի այլ ուժերի ներգրավվմամբ․․․
Արդյո՞ք կկարողանանք այդ պատերազմից պատմական շահեկան վիճակով դուրս գանք, դա կախված կլինի բացառապես օրվա իշխանությունից»։

  • Կիսվել: