հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ծիլքար գյուղում այրվել է 550 հակ անասնակեր

Ծիլքար գյուղում այրվել է 550 հակ անասնակեր

Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:58-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 20:03-ին: Այրվել է 550 հակ կուտակած անասնակեր։

  • Կիսվել: