շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Իրանը և Օմանը կշարունակեն բանակցությունները՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման մեխանիզմ մշակելու համար. Բաղայի

Իրանը և Օմանը կշարունակեն բանակցությունները՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման մեխանիզմ մշակելու համար. Բաղայի

Իրանը և Օմանը կշարունակեն բանակցությունները՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման մեխանիզմ մշակելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

 

«Բնական է, որ նավերի անցման անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մշակենք արձանագրություն կամ որոշակի մեխանիզմ: Մենք քննարկել ենք այս հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից, քննարկել ենք հետագա զարգացման ուղիները երկկողմ համակարգման և համապատասխան միջազգային կառույցների հետ խորհրդակցությունների միջոցով: Կարծում եմ՝ այս ոլորտում բանակցությունները առաջիկա օրերին կշարունակվեն»,- ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ:

Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին ապրիլի վերջին Օմանի իշխանությունների հետ քննարկել էր Հորմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովման հարցը:

  • Կիսվել: