չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանային փոփոխության հանգեցնող որևէ նախաձեռնության. ԻԻՀ ԱԳՆ պաշտոնակատար

Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանային փոփոխության հանգեցնող որևէ նախաձեռնության. ԻԻՀ ԱԳՆ պաշտոնակատար

Թեհրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել տարածաշրջանի զարգացմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին՝ CNN Türk-ի հետ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է Թեհրանը վերաբերվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:

Նա, մասնավորապես, նշել է. «Թեհրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել տարածաշրջանի զարգացմանը, բայց մյուս կողմից մենք չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխության պատճառ դառնալ»:

 

  • Կիսվել: