շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ավարտին հասցնել Հյուսիս-Հարավ անցման միջանցքները

Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ավարտին հասցնել Հյուսիս-Հարավ անցման միջանցքները

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտնել է 2024 թվականի սկզբից ռուսների մասնակցությամբ Ռաշթ-Աստարա երկաթուղային գծի շինարարության մեկնարկի, ինչպես նաև Հայաստանի հետ հյուսիս- հարավային անցման միջանցքը ավարտին հասցնելու վերաբերյալ պայմանավորվածության մասին, գրում է parstoday.ir-ը:

Մեհրդադ Բազրփաշն ասել է, որ Հայաստանի հետ համաձայնությունը հանգեցրեց նրան, որ առաջին անգամ իրանական ընկերությունների հետ կնքվեց ավելի քան 20 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր՝ Հյուսիս-հարավ անցման միջանցքները ավարտին հասցնելու համար։

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ընդգծելով, որ տրանսպորտի ոլորտում «Իրան Ռահ մեգանախագիծը» օրակարգ է մտցվել, ասել է. «Որպեսզի իմանանք, թե ինչպիսին է մեր վիճակը միջազգային և տարածաշրջանային միջանցքներում, պետք է ուսումնասիրենք տարանցումը, տարանցման եկամտաբերության ներուժն ու թողունակությունը և վերջին մեկ տարում դրա աճը, և հասկանանք, թե վերջին տարում հարևանության քաղաքականությունը և ձեռք բերված պայմանավորվածությունները որքանո՞վ են ավելացրել տարանցման մեր մասնաբաժինը, ո՞ր տարանցիկ առանցքն է մեզ համար սպառնալիք, և որը՝ հնարավորություն»։

Անդրադառնալով քաշային առումով երկրի տարանցման 33 տոկոս աճին, նա այդ աճը պայմանավորեց տարածաշրջանի երկրների հետ Իրանի փոխգործակցությունով՝ ասելով, որ Ռուսաստանի պես երկրները փաստել են Իրանի տարածքով իրենց բեռնափոխադրումների և տարանցման ծավալների աճը։

Բազրփաշը Չաբահար-Զահեդան-Սարախս երկաթգիծը համարել է Իրանի կառավարության հրատապ առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ Թուրքմենստանի հետ պայմանավորվածությունը իրանական ընկերությունների հետ 550 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինական պայմանագիր կնքելու համար, կլրացնի Իրանի միջանցքային դերը՝ նպաստելով աշխարհում իրանցիների ներկայությանն ու ներկայացմանը։

  • Կիսվել: