հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Փեզեշքիան

Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Փեզեշքիան

Թեհրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրանն աջակցում է խաղաղությանը և կայունությանը: Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանի և ամբողջ  աշխարհի ապագան պետք է կառուցվի համագործակցության, վստահության և փոխադարձ զարգացման վրա:

Այս համատեքստում Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, հուսով է, որ  արդյունքները կլինեն երկարատև, կծառայեն որպես հիմք այս հարևան պետությունների միջև հարաբերությունների բարելավման համար»:

  • Կիսվել: