ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրանի և ՀՀ-ի միջև սահմանի փոփոխությունը կխախտի տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությունը. իրանցի փորձագետ

Իրանի և ՀՀ-ի միջև սահմանի փոփոխությունը կխախտի տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությունը. իրանցի փորձագետ

Իրանցի քաղաքական փորձագետն ասել է. «Իրանի և Հայաստանի միջև սահմանի ցանկացած փոփոխություն կխախտի տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությունը», գրում է parstoday.com-ը:

Միջազգային հարաբերությունների ավագ փորձագետ Հասան Բեհեշթիփուրը Azerpajoh վերլուծական լրատվական կայքին տված հարցազրույցում Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցության ուղիները չփոխելու մասին ԻԻՀ գերագույն առաջնորդի նախազգուշացման պատճառի վերաբերյալ ասել է. «Ցանկացած փոփոխություն և զարգացում այս տարածքում ուղղակիորեն ազդելու է Իրանի հյուսիսային սահմանների անվտանգության վրա: Ուստի անվտանգության ու պատմական տեսանկյունից Թեհրանը չի կարող անտարբեր լինել այս տարածաշրջանի զարգացումների նկատմամբ»։

Միջազգային հարաբերությունների փորձագետը նշել է. «Հայաստանը որը ելք չունի դեպի ծով, հրատապ կարիք ունի Իրանի հետ 45 կիլոմետրանոց սահմանի՝ Պարսից ծոց և Օման ծովի ջրեր մուտք գործելու համար։ Որովհետև արևելքում Ադրբեջանի և արևմտքում Թուրքիայի հետ խնդիրների պատճառով, վերջին երեք տասնամյակների ընթացքում, այս երթուղին Հայաստանի համար միակ անվտանգ վայրն է եղել ճանապարհային տրանսպորտային գծերի միջոցով իր կենսական կարիքները հոգալու համար:

Նա հավելեց. «Իրանի համար Նորդուզի սահմանը և այնտեղից Հայաստանի Մեղրիի հետ կապ հաստատելը Իրանի ցամաքային փոխադրումների Եվրոպա հասնելու երեք հիմնական ուղիներից մեկն է։ Այս պատճառով կարելի է ասել, որ Մեղրիի սահմանը Իրանի ու Հայաստանի փրկօղակն է»:

 

  • Կիսվել: