Իրան-ՀՀ բարեկամության և հարգանքի նշան. ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ Պերսեպոլիսում Հայկական ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթի մասին
Պերսեպոլիսում Հայկական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից «Օ, Իրան» երգի հիանալի կատարումը ոչ միայն բացառիկ գեղարվեստական իրադարձություն էր, այլև Իրանի և Հայաստանի միջև բարեկամության և հարգանքի նշան։
Այս մասին սոցցանցի իր էջում Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Դա նաև երկու ազգերի միջև խոր մշակութային և պատմական կապերի նշան էր»,-նշել է նա:


