հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրականում ով է ՔՊ-ի ԿԸՀ նախագահի թեկնածուն. այդ պաշտոնը Հովակիմյանին չեն վստահելու․ «Իրավունք»

Իրականում ով է ՔՊ-ի ԿԸՀ նախագահի թեկնածուն. այդ պաշտոնը Հովակիմյանին չեն վստահելու․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հոկտեմբերին պաշտոնից կազատվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, եւ լայնորեն շրջանառվում է, թե նրան փոխարինելու է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Լուրերը չի հերքում նաեւ հենց ինքը` Վահագն Հովակիմյանը, սակայն «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, անգամ ՔՊ-ականները չեն հավատում, որ նրան կվստահվի որեւէ ընտրական պրոցեսի վերահսկում:

Մի շարք ՔՊ-ական պատգամավորներ ավելի քան վստահ են, որ նրա անունը շրջանառվում է զուտ շրջանառելու համար, որպեսզի հետո, ով էլ նշանակվի, համարվի, թե ավելի լավ է նա, քան Հովակիմյան Վահագնը, ով թեպետ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմներից է, սակայն ընտրությունների արդյունքների ամբողջ ծանրության տակից իշխանական վերին օղակներում եւս գտնում են, որ դուրս չի գա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: