Ինձ թվում էր, որ Լեոն Տեր-Պետրոսյանը գուցե ուղղվել է, բայց փորձը ցույց տվեց, որ ինքը անուղղելի է․ Ռուբեն Ռուբինյան
2008–ին ես 17 տարեկան էի և մասնակցել են Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ցույցերին, որովհետև համարել եմ, որ դա հնարավոր ամենառեալիստական ճանապարհն է ազատվել այդ ժամանակվա իշխանություններից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եթե Լևոն Տեր–Պետրոսյանին ընտրակեղծարար է համարում, ինչո՞ւ էր 2008–ին մասնակցում այդ ցույցերին։
«Փորձ ցույց տվեց, որ սխալ էի անում, որովհետև, փաստորեն, նրանք չեն ուղղվում երբեք։ Ինձ թվում էր, որ Լեոն Տեր-Պետրոսյանը գուցե ուղղվել է, բայց փորձ ցույց տվեց, որ ինքը անուղղելի է։
Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ իմ հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցն է եղել մինչև 2011 թվականը։ Ինքը գաղափարական տարաձայնություններ է ունեցել և դուրս է եկել։ Եթե ձեզ թվում է, որ այս բաները հիշեցնելով դուք պետք է ինձ ծանր իրավիճակի մեջ գցեք, բացարձակ չեք գցել»,–ասաց նա։


