Ինչու Հայաստանում պետք է ընդունվի իրավահավասարության մասին օրենքը. Փաշինյանի պարզաբանումը
Հայաստանում պետք է ընդունվի իրավահավասարության մասին օրենք ոչ միայն նրա համար, որ սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվեն, այլ նաև նրա համար, որ մարդիկ Եվրոպայում բնակության իրավունք ստանալու համար փաստաթղթերում կեղծ տեղեկություն չգրեն, թե իրենք սեռական փոքրամասնություն են։ Այս մասին Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում երբեք հարց չի հնչում, թե քանիսն են երկրից արտագաղթել իրենց սեռական կողմնորոշման պատճառով։
«Ուրիշ բան ասեմ՝ Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ գեյ են և Հայաստանում իրենց հետապնդում են, որ բնակության իրավուք ստանան։ Եվրոպացիք մեզ ասում են՝ դուք մեզ ապօրինի միգրանտների հոսք եք տալիս, որոնց մի մասը կարող է իսկապես էդպիսի խնդիր ունեն, մյուս մասը ակնհայտորեն քրեական ենթամշակույթի մարդիկ են»,-նշել է Փաշինյանը։



