չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ինչու է կաղում Ավինյանի սկզբունքայնությունը. «Ժողովուրդ»

Ինչու է կաղում Ավինյանի սկզբունքայնությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անկարող է պետական շահերը սպասարկել: Ամեն ամիս Հայաստանը միլիոնավոր դոլարների կորուստ է կրում: Իսկ երբ ընդդիմադիրներին պատժելու հարցն է գալիս՝ ՔՊ իշխանությունը գերակտիվ է: Ինչի՞ մասին է խոսքը:

2022թ. օգոստոսից Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շնարարությունը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հատվածում կասեցված է: Պատճառը քա- ղաքացի Արշակ Արշակյանն է, որը իր սեփական հողի համար պահանջում է ավելի բարձր փոխհատուցում պետությունից, իսկ գործադիրը չի համաձայնում: Հիմա բացենք թեման: Երբ վերջին ասուլիսի ժամանակ Տիգրան Ավինյանին լրագրողները հարց տվեցին Աջափնյակի մետրոյի վերաբերյալ, որի կառուցման ճանապարհին ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի առանձնատունն է, նա խրոխտ ասաց, որ գերակա շահի մասին որոշումը չի ճանաչում ՀՀԿ պատգամավոր, չի ճանաչում որևէ տեսակի անհատի կուսակցական պատկանելիություն. «մենք հարգում ենք քո սեփականության իրավունքը, բայց այս հողատարածքը ավելի մեծ կարևորություն ունի հանրության համար, քան քո ինդիվիդուալ շահն է»:

Բայց երբ խոսքը վերաբերում է իրեն քաղաքապետ դարձրած «Հանրապետություն» կուսակցությանը, Ավինյանի սկզբունքայնությունը կաղում է: Արշակ Արշակյանը իրեն պատկանող մոտ 2000 հա հողատարածքից 503 քմ տարածքը հրաժարվում է տալ սիրելի պետությանը: Տեղեկացնենք, որ 2018-ին Արշակ Արշակյանին իր հողատարածքից 203 քմ տարածք վերցնելու և միջպետական մայրուղի կառուցելու համար, հանրային գերակա շահ ճանաչելու եղանակով, որոշվել է տրամադրել 40.5 մլն դրամի փոխհատուցում: Արշակյանը բողոքարկել է որոշումը, դատարանը կասեցրել է շինարարությունը: Այս տարվա մայիսին երևանի Կառավարությունը նույն Արշակյանին առաջարկել է 5 անգամ ավելի փոխհատուցում՝ 202 մլն դրամ՝ վերագնահատման արդյունքում, սակայն Արշակ Արշակյանը պահանջում է շուրջ 700 մլն դրամի փոխհատուցում՝ հիմնավորելով, թե իր հողատարածքը դառնալու է մայրուղուն կից անհրապույր մի տարածք: Մինչդեռ նա այդ հատվածում ունի նաև ինքնակամ զավթած հատված, որը ևս շարունակում է տնօրինել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: