չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Ինչու Արգիշտի Քյարամյանը մեկ օրով նշանակվեց ՔԿ պետի տեղակալ․ մանրամասներ

Ինչու Արգիշտի Քյարամյանը մեկ օրով նշանակվեց ՔԿ պետի տեղակալ․ մանրամասներ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի արդեն նախկին տեղակալ Արգիշտի Քյարամյանի՝ մեկ օրով ՔԿ պետի տեղակալ նշանակվելը շատերի մոտ տարակուսանք առաջացրեց։ Մինչդեռ այդ որոշումը ուներ այլ հիմնավորում։

Քյարամյանի համար մեկ օրով ՔԿ տեղակալի հաստիք բացելը պայմանվորաված էր նրանով, որպեսզի նշանակվելուց նրան միանգամից շնորհվի նաև սպայի դասային բարձր կոչում։ Դա արվել էր այն նպատակով, որ ԱԱծ տեղափոխվելիս Քյարամյանը ունենա բարձր պաշտոնի նշանակլվելու համար համապատասխան սպայական կոչում։

Բանն այն է, որ ըստ օրենքի, ԱԱԾ-ում սպայական կոչումներ ստանալու համար պետք է տարիներով աշխատել այդ համակարգում, մինչդեռ ՔԿ-ի պարագայում` օրենքը ավելի լիբեռալ է` այստեղ կարելի է բարձր կոչում ստանալ առանց տարիների վաստակի, կամ ինչպես Քյարամյանի պարագայում` հենց մեկ օրում: 

Միևնույն ժամանակ, ըստ օրենքի, ՔԿ-ից այլ համակարգ տեղափոխվելու դեպքում այդ կոչումը պահպանվում է: Ահա թե ինչու կառավարությունը որոշեց մեկ օրվա համար մեկ օրում ՔԿ պետի տեղակալի հինգերորդ հաստիքը բնացել:   

Որն է Փաշինյանի Քյարամյանին ԱԱԾ ուղեգրելու պատճառը: Բանն այն է, որ այս կառույցում վարչապետը ուզում է ունենալ "սեփական մարդուն", դե ոչ վաղ անցյալի զարգացումների կրկնությունը կանխելու համար:     

  • Կիսվել: