հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Ինչու Ալիևը բանի տեղ չի դնում Փաշինյանի հորդորները». ՔՊ–ականի խոսքով՝ կարևորը այն է, որ խաղաղություն է

«Ինչու Ալիևը բանի տեղ չի դնում Փաշինյանի հորդորները». ՔՊ–ականի խոսքով՝ կարևորը այն է, որ խաղաղություն է

Մեկնաբանման հարց է և վարչապետը բարձրաձայնել է խնդիրը, որը կա, և այդ խնդիրը, իհարկե, պետք է նաև մեկնաբանվի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ Մի կողմից իշխող ուժը հայտարարում է, որ խաղաղությունը արդեն հաստատված է, մյուս կողմից Ադրբեջանը տարածքային պահանջ է ներկայացնում՝ օգտագործելով «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որից ՄԱԿ–ի ամբիոնից դժգոհեց Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ թե մենք, թե Ադրբեջանը գնում են խաղաղության, և այդ խաղաղությունը արդեն կարելի է ասել՝ հաստատված է, բայց խաղաղության պրոցեսը ինքը ևս իրենց ենթադրում է որոշակի հարցերի պարզաբանում։ Օրինակ, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ այն հարցերը, որ գոյություն ունեն, թե մեր հասարակության մեջ, թե իրենց, դրանք կպարզաբանվեն»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Փաշինյանը նախկինում էլի է այս խնդիրը բարձրաձայնել, բայց Ալիևը շարունակում է կրկնել այդ արտահայտությունը և, ըստ էության, բանի տեղ չի դնում Փաշինյանի խոսքին, Հակոբյանն ասաց. «Քաղաքական հարաբերություններում նման անձնական որակումները տեղին չեն։ Մենք անցել ենք շատ բարդ ընթացք և ունենք հանգրվան, որը կոչվում է խաղաղություն։ Սա ամենակարևոր բանն է։ Արանքի միջանկյալ հատվածում ընկած հարցերը կպարզաբանվեն և իրենց լուծումները կստանան»։

  • Կիսվել: