հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ինչպես յուրաքանչյուր արտիստ ազատ ես քո գործն անելու ու դրա համար շնագայլերի ոհմակի հարձակման չենթարկվելու․ Վահագն Ալեքսանյանը՝ Մկրտիչ Արզումանյանի մասին

Ինչպես յուրաքանչյուր արտիստ ազատ ես քո գործն անելու ու դրա համար շնագայլերի ոհմակի հարձակման չենթարկվելու․ Վահագն Ալեքսանյանը՝ Մկրտիչ Արզումանյանի մասին

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Մկրտիչ Արզումանյանի ներկայացմանը, որին երեկ ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

"Շնագայլերի ոհմակի տրամաբանությամբ հարձակման այսօրվա թիրախը Մկոն է՝ Մկրտիչ Արզումանյանը։
Օրահացի դիմաց ատելություն սփռողները որոշել են դերասանին փնովել, չեք հավատա՝ դեր խաղալու համար։
Շնագայլերի գործելաոճի տրամաբանությունը պարզ է՝ թիրախավորել, ատելություն տարածել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր գործակալական ցանցի թրի թակով չեն անցնում, ովքեր «մեթոդիչկայում» գրված նարատիվներից շեղվող անձնական կարծիք ունեն։
Բայց այս ողորմելիները, կամ ավելի շուտ այս ողորմելիների տերերը չեն հասկանում, որ մի անգամ նույն բանը արդեն փորձել են 2021-ին ու ձախողվել, երկրորդ անգամ փորձելուց միայն իրենք են ավելի մարգինալանալու (չնայած՝ էլ ու՞ր ավելի)։
Mkrtich Arzumanyan ջան, ես չգիտեմ քո քաղաքական հայացքները, չգիտեմ ու՞մ ես ընտրել կամ ու՞մ ես ընտրելու, բայց դու, ինչպես յուրաքանչյուր արտիստ ազատ ես քո գործն անելու ու դրա համար շնագայլերի ոհմակի հարձակման չենթարկվելու։ Հավատա, հիմա քեզ թիրախավորող մարդիկ վաղը պատրաստ կլինեն քեզ երգեր ու պոեմներ ձոնել, եթե շեֆերի տվածից երկու կոպեկ ավել տվող լինի",-գրել է նա։

Մկրտիչ Արզումանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վահագն Ալեքսանյանին՝ իրեն աջակցելու համար։

  • Կիսվել: